04.03.2016|
11:28
Ինչպես տեղեկացնում է «Sport es»-ը, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այս ամռանը պատրաստվում է տրանսֆերի հանելու միանգամից տասը ֆուտբոլիստի ու նրանց թվում՝ Քրիշտիանու Ռոնալդուին, Սերխիո Ռամոսին: Առաջինի համար հրաժարագին է սահմանվել վաթսուն (նկատենք, որ սա նման կարգի ֆուտբոլիստի համար չափից դուրս ցածր հրաժարագին է), երկրորդի համար՝ քսանհինգ միլիոն եվրոն: